Չեխ ապակեգործները ստեղծել են աշխարհի ամենամեծ վիսկիի շիշը: Դրա երկարությունը 1,7 մետր է, քաշը` 50 կգ, իսկ տարողությունը` 228 լիտր:

Kavalierglass ընկերության ներկայացուցիչ Ռադեկ Վանան պատմել է լրագրողներին, որ չեխ ապակեգործների ջանքերով ստեղծված շիշը հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում:

Ահռելի շշի մեջ արդեն վիսկի է լցվել եւ տեղադրվել է Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում` Edrington Group-ի այցելուների համար: Չեխական ընկերությունն աշխատել է շոտլանդական ընկերության պատվերով: