Հրեուհին ընտանեկան խնդիրներով դատարան է դիմել` ամուսնուց փոխհատուցում պահանջելով ամուսնական պարտականությունները չկատարելու համար: Իրեն հասցված վնասը նա գնահատել է ոչ ավելի, ոչ պակաս, քան 200 հազ. դոլար:
Հայցվորի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալին ստիպել են դատարան դիմել «խորը հիասթափությունն ու բարոյական վիրավորանքը»: Նրա խոսքով` ամուսինը հրաժարվում է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Նշվում է, որ մինչ հարսանիքը նրանք սեռական հարաբերություններ ունցել են, սակայն ամուսնությունից հետո դրանք դադարել են: Տղամարդը փորձել է կնոջը համոզել, թե տառապում է իմպոտենցիայով, սակայն այդ փաստարկը եւս կարող է ամուսնալուծության հիմք դառնալ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Յուրաքանչյուր միայնակ անցկացրած գիշերը կինը գնահատել է 165 շեկել: Նա ամուսնացած է արդեն 10 տարի, եւ ստացվում է, որ բավականին կլոր գումար է հավաքվել` 600 հազ. շեկել (մոտ 200 հազ. դոլար):




























