Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի ժամանակակից արվեստի սրահում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա  «Հայերն ու գիրքը» թեմայով գիտաժողով: Կազմակերպիչներն են  Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայկական հետազոտությունների ամբիոնը, Ամերիկայի հայկական գրադարանն ու թանգարանը, Հայկական մշակութային հիմնադրամը, Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան,  Բոստոնի եւ Թաֆթսի համալսարանների հայկական ծրագրերը, հաղորդում է  «The Armenian Mirror-Spectator»-ը:

Գիտաժողովն անցկացվում է  «Հայերը եւ գիրքը» մշտական ցուցահանդեսի հետ համատեղ: Ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Հարվարդի համալսարանի Լամոնտի անվան գրադարանում ապրիլին, իսկ հետո տեղափոխվել Ամերիկայի հայկական գրադարանի եւ թանգարանի ցուցասրահ: