Պերմում այսօր մի խումբ տղամարդիկ են ձերբակալվել:  Քաղաքի «Ակվարել» սրճարանում նախօրեին գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել ռուսների եւ ադրբեջանցիների միջեւ:

Երիտասարդները, ըստ ամենայնի,  որոշել են հաջորդ օրը հարաբերությունները պարզել սթափ վիճակում եւ ոչ մենակ: Հաջորդ օրը սրճարանի մոտ տղամարդկանց երկու խումբ է հավաքվել: Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը երեք անգամ կրակել է տրավմատիկ ատրճանակից:Ոստիկանությունում պնդում են, որ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա եւ ոչ մի կապ չունի ագամիջյան կոնֆլիկտի հետ:Ոստիկանությունից հայտնել են, որ սլավոնական արտաքինով երիտասարդները, տեսնելով ոստիկանական մեքենաները, փախչել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8 –ին  Պերմում հայերի եւ տաջիկների միջեւ էր զանգվածային ծեծկռտուք տեղի ունեցել` աղջիկների պատճառով: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել էին 38 տաջիկներ եւ 10 հայեր: