Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այսօր՝ օգոսոտոսի 19-ի առավոտյան կրկին երկու պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «НТВ» հեռուստաալիքը, առաջին պայթյունը տեսի է ունեցել Լիբիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, իսկ մի փոքր անց որոտացել է երկրորդը՝ Կանանց ոստիկանական ակադեմիայի շենքի մոտ: Ըստ տեղեկության՝ ականապատված մեքենան պայթել է այն պահին, երբ դասաժամերն ավարտվել են եւ կուրսանտներն սկսել են դուրս գալ շենքից:
Նշենք, որ Լիբիայում ահաբեկչությունները դադարել էին նախկին նախագահ Մուամմար Քադաֆիին իշխանությունից զրկելուց հետո: Հուլիսին Լիբիայում կայացել են ազատ ընտրություններ, եւ այժ երկրում գործում է նորընտիր իշխանությունը: Չնայած այս հանգամանքին, Լիբիայում բռնությունները շարունակվում են:




























