Ամերիկյան հեռահաղորակցային Intelsat 21 արբանյակը հաջողությամբ դուրս է բերվել Երկրի ուղեծիր: Ինչպես հաղորդում է «Интерфакс-АВН»-ը` վկայակոչելով «Էներգիա» հրթիռատիեզերային կորպորացիային, ապարատն արդեն առանձնացել է ռուսական ДМ-SL արագացուցիչ բլոկից:
Ինչպես հաղորդում է «НТВ» հեռուստաընկերությունը, Intelsat 21-ի մեկնարկը կայացել է Մոսկվայի ժամանակով 10:56-ին «Ոդիսեւս» (Odyssey) լողացող տիեզերակայանից, որը այդ պահին գտնվել է Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում: Արբանյակը, որը պիտի ապահովի հեռուստատեսային եւ բջջային կապ Լատինական Ամերիկայի համար, արդեն ազդանշան է ուղարկել իր` սարքին վիճակում լինելու մասին:
Հիշեցնենք, մի քանի օր հրթիռի մեկնարկը հետաձգվում էր մեխանիկական խոչընդոտների պատճառով:




























