Սուդանի մայրաքաղաք Խարթումից ոչ հեռու ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայր ընկել: Արեւմտյան լրատվամիջոնցերի փոխանցմամբ` զոհվել է առվազն 31 մարդ:
Արաբական ԶԼՄ-ները հստակեցնում են, որ զոհվածների մեջ էր նաեւ Սուդանի մատակարարման եւ ապահովման նախարար Հալիլ Աբդալլահը, ինչպես նաեւ կրոնի նախարար Գազի ալ Սադիքը:
Վթարի պատճառների մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, երեկ տեղի է ունեցել մեկ այլ վթար` ծովն է ընկել թեթեւ Cessna ինքնաթիռը, որում գտնվել է Փիլիպինների ՆԳՆ-ի ղեկավար Խեսսե Ռոբրեդոն: Ուղեւորներից մեկը փրկվել է. որոշ տեղեկությունների համաձայն` դա Ռոբրեդոյի օգնական Խուն Աբրասադոն է, որը, ժամանակին արձակելով անվտանգության գոտին, դուրս է ընկել ջրի մեջ մխրճված ինքնաթիռից: Հետագայում նրան նկատել եւ ափ են հասցրել ձկնորսները:




























