Առավոտյան Ինգուշիայում մասնավոր տան բակում ոստիկանի հուղարկավորության ժամանակ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հայտնել են Ինգուշետիայի ՆԳ նախարարությունում, ինքնաշեն ռումբի պայթյունի ուժգնությունը կազմել է 3 կգ տրոտիլային էկվիվալենտով: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»՝ ահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել` 11-ը:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ին հղումով հաղորդում է «ՆՏՎ»-ն, ինքնաշեն ռումբը ամենայն հավանականությամբ գործողության մեջ է դրել մահապարտ ահաբեկիչը: «Պայթյունի տեղից մի քանի մետր այն կողմ մի տղամարդու գլուխ է թավալված, որին հուղարկավորության եկածներից ոչ մեկը չի ճանաչել», - հայտարարել է «Ինտերֆաքս» գործակալությանը հանրապետության իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը: Նախնական տվյալներով, այն պատկանում է մահապարտին:
Այժմ ողբերգության վայրը Սաղոպշի գյուղում շրջափակված է ուժային կառույցների աշխատակիցների կողմից: Ավելացնենք, որ նախօրեի երեկոյան հարեւան Դաղստանում երկու անհայտներ ներխուժել են Խասավյուրտ քաղաքի մզկիթը եւ կրակ բացել հավատացյալների վրա՝ վիրավորելով 8 հոգու: Հանցագործները փախել են՝ մզկիթի մոտ թողնելով երկու ռումբ, որոնք ականազերծել են ոստիկանները:




























