Նորաձեւոթյան աշխարհում այսօր՝ օգոստոսի 19-ին նշում են լեգենդար Կոկո Շանելի 128-ամյակը: Ֆրանսիական հանրահայտ նորաձեւության տան հիմնադիր, հանրահռչակ Կոկո Շանելը ծնվել է 1883 թ. օգոստոսի 19-ին Ֆրանսիայի Սեյմուր քաղաքում, աղքատների ապաստանում: Նրա ճանապարհը դեպի փառք եւ ճանաչում եղել է դժվար եւ երկար: Նա աշխատել է կաբարեում որպես երգչուհի, հագուստի խանութում որպես վաճառող եւ երազել անհոգ ու հրաշալի կյանքի մասին, որն այն ժամանակ թվում էր անհասանելի: Եվ ահա մի քանի տարի անց, համառության, տաղանդի եւ երջանիկ պատահականության շնորհիվ Գաբրիել Շանելը (սա նրա իսկական անունն է) դարձավ Chanel բրենդի հիմնադիրը եւ նորաձեւության աշխարհում կարեւորագույն դեմքերից մեկը:
Աշխարհի միլիոնավոր կանայք հենց Կոկոին են պարտական հանրահայտ փոքրիկ սեւ շրջազգեստի, Chanel №5 օծանելիքի համար, որոնք փոխեցին նորաձեւոյթունն ու նոր տրենդ տվեցին օծանելիքի բույրերին:
Մինչեւ մահը հրաշալի դիզայները չէր բաժանվում մկրատից, որը նա կրում էր որպես զարդ վզին: Կոկո Շանելը կյանքից հեռացավ 1971 թ. Ritz հյուրանոցի համարում:
Լեգենդար մոդելյորի կյանքի մասին գրված են շատ գրքեր եւ նկարահանված մի քանի ֆիլմեր, նրա կերպարը էկրանին մարմնավորել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շիրլի Մաքլեյնը եւ Օդրի Թոթը: Սակայն նույնիսկ նրանց հազիվ թե հաջողվել է լրիվությամբ մարմնավորել մեծ մադմուազելին. Շանելը մինչեւ կյանքի վերջը մեծ թվով ասեկոսեն էր տարածում իր մասին: Նորաձեւության լեգենդը կարողացել էր իրեն այնպես պարուրել գաղտնիքներով, որ կենսագիրները մինչեւ այժմ փորձում են հայտնաբերել նրա անսովոր անձնավորության գաղտնիքները:




























