ԱՄՆ-ի արմուտքում` Վաշինգտոն նահանգի ծովափի մոտ, տեղի է ունեցել երկրաշարժ` 5,6 մագնիտուդով: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»
գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի օջախը 10,1 կմ-ի խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պորտ-Ալբերնի քաղաքից 326 կմ եւ Կանադայի Տոֆինո քաղաքից 253 կմ հեռավորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Նախնական տեղեկության համաձայն` ցունամիի սպառնալիք չկա: Դրանից բացի` այսօր առավոտյան` տեղական ժամանակով 08.56-ին, գրանցվել է 5,1 մագնիտուդով երկրաշարժ` Ինդոնեզիայի Սումատրա կզղուց դեպի արեւմուտք:
ԱՄՆ-ը երկրաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդա-Աչեխ քաղաքից 75 կմ հեռավորության վրա, իսկ օջախը` 9,8 կմ խորության վրա: РБК-ն նշում է, որ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասի նույնպես չի նշվում:




























