Փոփ թագուհի Մադոննան Pussy Riot խմբի դեմ դատական պատիժը համարում է ամարդկային: «Ես դեմ եմ արտահայտվում Pussy Riot-ի դեմ մեղադրանքին եւ դատական որոշմանը, որոնցով նրանց դատապարտել են երկիու տարվա ուղղիչ գաղութի 40-վայրկյանանոց ելույթի համար, որում նրանք արտահայտել են իրենց քաղաքական դիրքորոշումները», - նշված է Մադոննայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում: «Նույնիսկ եթե կարելի է չհամաձայնել ելույթի համար ընտրված տեղի հետ, կամ այն բանի, թե ինչպես նրանք որոշեցին ինքնաարտահայվել, որոշումը շատ խիստ է եւ իրապես անմարդկային»,-ասվում է հայտարարության մեջ:

Նա կոչ է արել բոլոր այն մարդանց, ովքեր «սիրում են ազատությունը», դատապարտել այդ «անարդար պատիժը»: Մադոննան նաեւ առաջարկել է ողջ աշխարհի նկարիչներին արտահայտել իրենց բողոքը: «Նրանք բավական ժամանակ են անցկացրել բանտում: Ես կոչ եմ անում ողջ Ռուսաստանին արձակել նրանց»,-ասել է երգչուհին:

Նշենք, որ Pussy Riot խմբին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Franz Ferdinand-ը, Բյորքը, Փաթթի Սմիթը եւ ուրիշներ: Սակայն Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալյոխինան եւ Եկատերինա Սամուցեւիչը պետք է անցկացնեն երկու տարի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկներում:

Հիշեցնենք, փետրվարի 21-ին խմբի մասնակիցները դիմակներով մտել էին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ մայր տաճար, որտեղ բարձրացել էին եկեղցու խորան եւ երգել «Աստվածամայր, վտարիր Պուտինին» երգը: