Ռուսաստանի մահմեդականները նշում են Ռամադան սուրբ ամսի ավարտը եւ Ուրազա-բայրամ տոնը:

Միայն Մոսկվայում տոնական միջոցառմանը մասնակցել են ավելի քան 170 հազար մարդ: Արարողություններն անցնում էին չորս մզկիթներում եւ երեք այգիներում, որոնք հատկացված էին մուսուլմաններին տոնական հանդիսությունների համար: Դրանից բացի, քաղաքային իշխանությունները տրամադրել են 3 հարթակ` Սոկոլնիկի այգու տաղվարներից մեկում, Հարավային Բուտովոյում եւ առաջին անգամ Լուժնիկիում`գոլֆի դաշտում:

Իրավապահ վիճակն ապահովել են մոտ 3 հազար ոստիկան, ինչպես նաեւ ներքին զորքերի ծառայողներ: «Հիմնական տոնական հանդիսությունները մայրաքաղաքում ավարտված են, անվտանգությունը եւ հասարակական կարգը՝ լիովին ապահովված», - հայտնել են Մոսկվայի ներքին գործերի վարչության մամուլի ծառայությունից:

Մահմեդականները տոնելու են Ուրազա-Բայրամը եւս երկու օր: ՌԴ իսլամաբնակ մի շարք հանրապետություններում այդ կապակցությամբ հայտարարվել են հավեյալ հանգստյան օրեր:

Ուրազ-բայրամը մահմեդականների համար ամենանշանակալից տոներից մեկն է: