Բջջայինների նետման աշխարհի նոր չեմպիոն է դարձել է 18-ամյա ֆինն Էրե Կարյալայնենը Ռանտսասալմի քաղաքից: Ինչպես հաղարդում է «Вести»-ն, վկայակոչելով ИТАР-ТАСС-ին, նա կարողացել է հեռախոսը նետել 101,46 մետր: Երկրորդ տեղը գրավել հարավաֆրիկացի Ջերեմի Գելլոփը, որը հեռախոսը նետել է 94,67 մետր, երրորդը` ֆինն Օսկարի Հեյնոնենը` 86,94 մետր: Կանանց եւ երիտասարդական մրցույթների մեջ նույնպես հաղթել են Ֆինլանդիայի ներկայացուցիչները:

Բջջայինների նետման աշխարհի առաջնությունն անց է կացվում 2000 թվականից ֆիննական Սավոնլիննա քացաքում եւ հանդիսանում է անսովոր մրցույթերի շարքում ամենճանաչելիներից մեկը:

Կազմակերպիչների կարծիքով, այն միավորում է սպորտային ոգին եւ հին իրերի ուտիլիզացան գաղափարը: Սակայն հիմնական փիլիսոփայությունը մարդն է. մրցույթը հիշեցնում է, որ ամեն ոք իրավունք ունի որոշ ժամանակով մենակ մնալու իր մտքերի հետ: Սակայն հաղթողների մրցանակները ոչ այլ ինչ են, քան նոր հեռախոսներ:

Բջջայինը դեն նետելու գաղափարը շատ կողմնակիցներ է գտել, եւ 12 տարվա ընթացքում մշակվել են նետման տեխնոլոգիաները եւ նույնիսկ երկու «սպորտային դպրոց»: Առաջինի կողմնակիցները համարում են, որ հաջող նետման համար գլխավորը քաշն է, մյուսները նշանակություն են տալիս դիզայնին: