Հերթական երկրաշարժն է գրանցվել՝ Իրանի հյուսիս-արեւմտյան հատվածում՝ Թավրիզ քաղաքի մոտակայքում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, 4.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով ժամը՝ 16:19-ին, 15.20 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 06:39-ին գրանցվել է երկրաշարժ Իրանում՝ Թավրիզ քաղաք մոտակայքում: Ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավային բնակավայրերում, մասնավորապես Կապանում:




























