Չինաստանի առանվազն ութ քաղաքներում այսօր հակաճապոնական բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդումն է Agence France-Press-ը,  ցույցերի պատճառը Դյաոյուտայ (ճապանական անվանմումը` Սենկակու) կզիների պատկանելության  հետ կապված երկու երկրների միջեւ հարաբերությունների սրում էր:Շենժեն եւ Հանչժոու քաղաքներում ցույցերի մասնակիցները մեքենաներ եւ խանութներ են ջարդել: Կրքերը բորբոքվել էին հատկապես այն պատճառով, երբ  նշված կղզիներից մեկի վրա ճապոնացի ակտիվիստներն իրենց երկրի դրոշն էին տեղադրել:«Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Չինաստանում Ճապոնիայի դեսապանին արդեն պաշտոնապես  բողոք  է ներկայացրել `ճապոնական կողմից պահանջելով դադարեցնել Չինաստանին տարածքային  ինքնիշխանությունը խաթարող գործողությունները»,-ասվում է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանի հայտարարության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ Դյաոյուտայ-Սենկակու կղզիները  Երկրորդ համաշխարհայինց հետո անցել էին ԱՄՆ վերահսկողության տակ: 1972թ-ին ԱՄՆ-ը դրանք վերադարձրել էր Ճապոնիային, Չինաստանը հրաժարվել էր ընդունել այդ որոշումը:Ներկայումս կղզիները պատկանում են ճանպոնացի մասնավոր անձանց: