Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես է նախագահ Բաշար Ասադն այցելում Դամասկոսի մզկիթներից մեկը իսլամական Ուրազ բայրամ տոնի կապակցությամբ:
Տեսանյությում երեւում է, թե ինչպես է Ասադը ծալապատիկ նստած քարոզ լսում, որում Սիրիան ներկայացվում է որպես ԱՄՆ, Իսրայելի եւ արեւմտյան ու արաբական այլ երկրների դավադրության զոհ: Ասադը մզկիթում գտնվել է վարչապետ Վալեմ ալ Հալկիի հետ: Ուշագրավ է, որ փոխնախագահ Շարաան, որի Հորդանան փախուստի մասին լուրերը հերքվել էին, ներկա չի գտնվել աղոթքին:




























