Պերուում բացված ցուցահանդեսում ներկայացվել են հնագիտական պեղումների ժամանակ գտնված 62 բացառիկ ցուցանմուշներ: Դրանք բոլորը հայտնաբերվել են Պերուիի տարածքում հնագույնը համարվող  Սիկանյան մշակույթին պատկանող քրմուհու դամբարանում:

Ըստ գիտնականների` կրոնապետուհին հողարկավորվել է ավելի քան 1200 տարի առաջ:  Նրա գերեզմանը բացվել է  2011 թ. հոկտեմբերին` հյուսիսային Լամբայեկե նահանգում: Բացի այդ, դամբարանում հնագետները գտել են նաեւ լամայի եւ եւս յոթ այլ մարդկանց աճյուններ, ինչպես նաեւ ոսկե իրեր, խեցեղեն ոչ միայն այդ, այլեւ հարեւան տարածաշրջաններից: