Պակիստանում 11- ամյա քրիստոնյա աղջնակը մեղադրվում է Ղուրանի էջերն այրելու մեջ: Քրիստոնեական համայնքի ներկյացուցիչները պնդում են, որ երեխան տառապում է «Դաունի սինդրոմով», հաղորդում է BBC-ին: 

Աղջնակը ձերբակալվել է կատաղած ամբոխի պահանջով, ովքեր սպառնացել են  այրել մայրաքաղաքի արվարձանում քրիստոնյաների տները: Աղջնակի ընտանիքն ու մերձավորները ստիպված են թաքնվել անվտանգության նպատակով:

Պակիստանի օրենքներով մարդը կարող է ցմահ ազատազրկման ենթարկվել կանխամտածված կերպով Ղուրանը պղծելու համար: Սրբապղծության մեջ մեղադրվողներից շատերն սպանվել են մոլեռանդ մահմեդականների կողմից: