Ֆրանսիական «Renault» ավտոարտադրողը մտադիր է նոր մեքենա թողարկել` այդպիսով լրացնելով այն բացը, որն առաջացել էր 2009 թ-ին «Vel Satis»-ի «թոշակի գնալուց հետո»:Հաղորդվում է, որ նոր մոդելի ստեղծմանը կմասնակցի նաեւ գերմանական «Daimler» կոնցեռնը, որի հետ ֆրանսիացիները 2010 թ-ին համգործակցության պայմանագիր ունեին:
Լրատվամիջոցների տեղեկություններով` «Renault» նոր լյուքս մոդելը կունենա մոտ 4,9մ երկարություն: Այն կհավաքվի Mercedes E-դասի քարշակի պլատֆորմի վրա եւ կկոչվի «Altica»:
«Renault Altica»-ի դեբյուտը տեղի կունենա 2015 թ-ից ոչ շուտ: «Audi A6»-ի եւ «BMW 5»-ի մրցակիցը վաճառքի կհանվի մոտ 40 000 եվրոյով:




























