Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին  կդատեն սեպտեմբերին լիբիական Զինտան քաղաքում:

Ինչպես հաղորդում է բրիտանական «Sunday Telegraph» պարբերականը, Լիբիայի նոր կառավարությունը համաձայնության է եկել ալ Իսլամին գերի վերցրած զինված խմբավորման հետ: 40-ամյա ալ Իսլամը  գտնվում է Զինտանի բանտում: «Նոր կառավարությունը փոխզիջման է եկել դատավարության անցկացման վայրի հարցում` պայմանով, որ այն տեղի կունենա ազգային օրենսդրության հիման վրա»,- նշում է պարբերականը:

Քադաֆիի որդին մեղադրվում է  խաղաղ ցուցարարների սպանելու հրաման տալու եջ: Եթե մեղադրանքը հաստատվի, նրան մահապատիժ է սպառնում, հողորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: