Իգուշեթիայի ղեկավարի Յունուս-Բեկ Եվկուրովի հրամանով հանրապետությունում հայտրարվել է եռօրյա սուգ` օգոստոսի 19-ին տեղի ունեցած ահաբեկուչության զոհերի հիշատակին:
«Զինյալների այս հրեշավոր արարքը խոսում է այն մասին, որ անգամ մուսուլմանական սրբավայր Ուրազա-բայրամը նրանց համար կորած է: Հանցագործները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ սրբություն չունեն: Այն ինչ նրանք արեցին, սրբապղծություն է»,-ասվում է Եվկուրովի հայտարարության մեջ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 19-ին Մալգոբեկ քաղաքում մասնավոր տան բակում ոստիկանի թաղման արարողության ժամանակ հզոր պայթյուն է որոտացել: Ահաբեկության արդյունքում 7 մարդ է զոհվել:
Ինգուշեթիայի իրավապահ մարմինները հայտնել են ենթադֆրյալ մահապարտ-ահաբեկչի ինքնությունը: Այն 34-ամյա Համզաթ Ալդիեւն է:
Ինքնասպան- ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով ներկայումս 15 մարդ գտնվում է հիվանդանոցում, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:




























