Օգոստոսի 19-ին Տրիպոլիում տեղի ունեցած երկու պայթյունների կապակցությամբ Լիբիայի իշխանությունները ձերբակալել են երկրի  նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի 32 կողմնակիցների:

Կանանց համար նախատեսված նախկին զինվորական ակադեմիայիա եւ Ներքին գործերի նախարարության շենքերի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունից երկու մարդ է զոհվել եւ 4-5 մարդ վիրավորվել է:

Անցյալ տարի Քադաֆիի սպանությունից հետո սա մարդկային զոհերով առաջին պայթյուններն են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պայթյունները տեղի են ունեցել լիբիական ապստամբների կողմից Տրիպոլիի գրավման մեկամյակի նախօրեին: