Ղազախստանում տեղի ունեցած խոշոր վթարին զոհ են դարձել 15 մարդ, եւս 22-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է երկրի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին Ալմա-Աթա-Եկատերինբուրգ ճանապարհահատվածի 1310 կմ-ի վրա: Yutong ավտոբուսը, որում գտնվել են 31 ուղեւոր, բախվել է Shaanxi բեռնատարին եւ Audi ավտոմեքենային:
Նախնական տվյալներով վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով հանդիպակաց ճանապարհ է դուրս եկել, հայտնում է ՌԲԿ-ն:




























