Անցյալ շաբաթվա վերջին Kai-Tak հզոր թայֆունը հասել է Վիետնամի հյուսիսային նահանգներ: Աղետի զոհ են դարձել 27 մարդ:

Թայֆունը Վիետնամի տարածք է հասել օգոստոսի 17-ին, երկրի հյուսիսում հորդառատ անձրեւներ եւ ուժեղ քամի է տիրում: Ավերվել են  մոտ 12 հազար տուն, ջրի տակ են անցել մոտ 23 հազար հա ցանքատարածություններ: Վիետնամի մայրաքաղաք Հանոեյում ուժեղ քամին մոտ 200 ծառ է շրջել:

Աղետը անդրադարձել է նաեւ Չնաստանի հարավային Գուանդուն նահանգին: Այնտեղ ավելի քան 4 հազար տուն է ավերվել, 2 մարդ է զոհվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: