Օգոստոսի 20-ի գիշերը Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Գվինեա կղզում 6,2 մագինտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով `երկրաշարժի էպիկենրտոնը գտնվում է Անգարոմ քաղաքից 104 կմ հարավ-արեւելք: Հիպոկենրտոնը 77,3 կմ խորության վրա է:
Նախնական տվյալներով զոհեր եւ ավերածություններ չկան: Ցունամիի վտանգի մասին նույնպես չի հաղորդվում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Պապուա Նոր Գվինեան մտնում է այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան կրակե օղակի» մեջ (հզոր տեկտոնային կտրվածք) եւ սեյսմիկ ակտիվությունը այս շրջանում բավական բարձր է:




























