Հռոմի հիվանդանոցներից մեկում մահացել է խորհրդարանի մոտ ինքն իրեն հրկիզած տղամարդը: Տեղական լրատվամիջոցների տեղեկությամբ, այրվել էր 54-ամյա Անջելո դի Կարլոյի մարմնի 85 տոկոսը եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:
Դեպքը տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ վաղ առավոտյան: Ինքնասպանության քայլին Կարլոն դիմել է ֆինանսական խնդիրների պատճռառով, մի քան տարի առաջ նա կորցրել էր աշխատանքը: Ոստիկանները հանգցրել են կրակը եւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց,հայտնում է «Գազետա.ru»-ն:
Իտալիայում տեղի են ունեցել նմանատիպ եւս 3 դեպք: Վերոնայում 27-ամյա աշխատակիցը հրկիզել է իրեն քաղաքային վարչության շենքի մոտ` բողոքելով աշխատավարձերի ուշացման դեմ: Մեկ ուրիշ դեպքում 78-ամյա իտալուհին ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ նրա թոշակը կրճատել են` 800 դոլարից հասցնելով 600-ի: Իսկ Բոլոնիայում Ջուզեպպե Ս. անունով մեկը պարտքերի պատճառով իրեն հրկիզել է հարկային շենքի դիմաց:




























