Մայրաքաղաքի Արաբկիր համայնքում «Յունիբանկի» նոր մասնաճյուղը սկսել է իր գործունեությունը: «Քոչար» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-ից մինչեւ 17:00: Մասնաճյուղը գործում է հետեւյալ հասցեով. Ք. Երեւան, Հ.Քոչար 19, 13/1:

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Քոչար» մասնաճյուղը համահունչ է «Յունիբանկի» մասնաճյուղային ցանցի ձևավորման նոր չափանիշներին և որակյալ բանկային ծառայություններ է մատուցում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Մատուցվող ծառայությունների ցանկն ընդգրկում է ավանդների ներգրավում, սպառողական վարկեր, ՓՄՁ վարկավորում, ՅՈՒՆԻՍՏՐԻՄ համակարգով դրամական փոխանցումներ, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, տարադրամի փոխանակում, կոմունալ վճարների ընդունում եւ այլն»: