Օգոստոսի 19-ին Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին տեղադրել է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրը: Հակահրթիռային համալիրը տեղադրվել է Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ հանգստարանային քաղաքի պաշտպանության համար, որը անցյալ շաբաթվա վերջին հրթիռակոծության էր ենթարկվել: Երկու հրթիռները բաց էին թողնվել Սինայան թերակղզուց:

Պաշտպանության նախարարության ներայացուցչի խոսքով, երկրի հարավում հակահրթիռային համալիրի տեղադրումը երկրի օդային տարածքի պաշտպանության նոր քայլ է: Ավելի վաղ «Երկաթյա գմբեթ» համալիրը իրեն լավ է դրսեւորել Գազայի հետ սահմանի վրա: Վերջին ամիսներին այն կարողացել է ոչնչացնել  Իսրայելի տարածքում պաղեստինյան ծայրահեղականների կողմից բաց թողնված ռեակտիվ եւ ականանետ, ինչպես նաեւ ինքնաշեն  հրթիռների 80 տոկոսը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍԸ`վկայակոչելով իսրայելական լրտվամիջոցները:

«Երկաթյա գմբեթ» համակարգը, որը Իսրայելի եւ ԱՄՆ-ի համատեղ մշակման արդյունք է, տեղադրվում են երկրի առավել վտանգավոր սահմանամերձ տարածքներում, ինչպես նաեւ կենտրոնական մասում` Նեգեւ անապատում գտնվող Միջուկային օբեկտների հսկողության համար:

Հրեական պետության հարավային   սահմանագծերում իրավիճակը լարվել է իսլամիստ (եգիպտացիներ եւ պաղեստինցիներ) ծայրահեղականների իրականացրած  Սինայի  զինված սադրանքից հետո: