Օգոստոսի 20-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել ՌԴ քաղաքացի, 30-ամյա Էդգար Խոջոյանը:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 շենքի մուտքի մոտ վնասվածքները դեռեւս չպարզված հրազենից  նրան պատճառել է անհայտ անձը:

Նույն օրը, ժամը 03.00-ին, Էդգար Խոջոյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: