Ամերիկացի նախկին զինծառայող Լարի Յատչը որոշել է փող աշխատել աշխարհի ամենանշանավոր ահաբեկչի` «Ալ Կաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության հաշվին:

Միննեսոտա նահանգի Նյու-Հոփ քաղաքի իր հրաձգարանը վերակառուցել է Բեն Լադենի թաքստոցի նմանությամբ: Այժմ բոլոր ցանկացողները կարող են գնալ այնտեղ եւ փեյնթբոլի գնդակներով գնդակահարել  «№1 ահաբեկչին»:

Ողջ գործընթացը տեղի է ունենում իրականությանը մոտ գործողություններով, որը հսկվում  է Յատչի եւ հրահանգիչների կողմից:  Բեն Լադենին գնդակահարելու հաճույքը Հատչը գնահատել է 325 դոլար: