Մոսկվայում Տաջիկստանից եկվորները նարդիով պարտվել են հագուստ, կոշիկ եւ հեռախոսներ: Կորուստը փոխհատուցելու համար նրանք որոշել են մերկացնել անհայտ անցորդին: Այս մասին օգոստոսի 20-ին ասվում է ՆԳՆ-ի քաղաքային կառավարման կայքում:

Ոստիկանություն է դիմել Ռոստովյան շրջանի բնակիչը: Տուժողը  հայտնել է, որ նրա վրա հարձակվել են դանակներով զինված երկու անհայտ անձինք: Հանցագործները տղամարդուն ստիպել են մերկանալ: Վերցնելով նրա հագուստը, կոշիկները եւ բջջային հեռախոսը` նրանք թաքնվել են, հայտնում է «Լենտա.ru»-ն:

Շուտով հարձակման կասկածանքով ձերբակալվել են Տաջիկստանի երկու քաղաքացիներ, ովքեր աշխատանք եւ գրանցում չունեն: Նրանք ընդունել են իրենց մեղքը: Ձերբակալվածները բացատրել են, որ նարդի խաղալու ժամանակ պարտվել են իրենց ողջ հագուստն ու հեռախոսները: