Օգոստոսի 20-ին Ռուսաստանի Սամարայի շրջանի Կրոտովկա գյուղում կենցաղային հողի վրա վեճ է տեղի ունեցել գյուղի գրեթե ողջ մեծահասակ բնակչության` մոտ 150 գնչուների եւ 100 ռուսների միջեւ:
Ծանր վիրավորների մեջ կան մեկ հրշեջ եւ մեկ աղջիկ:
Բնակիչների խոսքով, վեճը սկսվել է տեղացի գնչուներից մեկի տան հրդեհի պատճառով, որն աստիճանաբար անցել է հարեւան ռուս ընտանիքի տուն: Ժամանած հրշեջները սկսել են մարել հենց երկրորդ տան կրակը, ինչի հետեւանքով գնչուները զայրացել եւ հարձակվել են հրշեջների վրա, որոնց սկսել են պաշտպանել ռուս բնակիչները: Դեպքի վայր են ժամանաել նաեւ ոստիկանները:
Արդյունքում կռիվ է բռնկվել 250 մարդկանց միջեւ, որոնց մեջ նեծ թիվ են կազմել գնչուները:
«Նորությունների ռուսական ծառայության» հաղորդմամբ` ոստիկանությունը դեպքին ազգամիջյան դրդապատճառներ չի որոկավորել, այլ անվանել է այն կենցաղային վեճ:




























