Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել երեք հազար բնակիչների անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նրանց տներին: Հրդեհման պատճառ է դարձել ուժեղ որոտը, արձանագրվել է կայծակի ավելի քան 900 հարված: Կրակը ոչնչացրել է մոտ 5 հազար հեկտար:
Բարեբախտաբար, տարերքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն կրակը յոթ շինություն է ոչնչացրել եւ այժմ էլ սպառնում է եւս երեք հազար տան:
Անտառային հրդեհների դեմ պայքարում են մոտ հազար փրկարարներ, 20 հրշեջ մեքենա եւ երեք ուղղաթիռ:




























