Apple  եւ Samsung ընկերությունները չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ-ի դատարանում լսվող պատենտի հարցում իրար նկատմամբ ներկայացված պահանջների նվազեցման շուրջ:

Անցյալ շաբաթ գործը վարող դատավոր Լյուսի Կոխը ընկերությունների ղեկավարներին կոչ է արել եւս մեկ անգամ փորձել համաձայնության քանի դեռ ատենակալները չեն սկսել խորհրդակցել: Կողմերի ներկայացուցիչները համաձայնել են բանակցել , սակայն  շաբաթվա վերջին հայտնել են, որ այն անարդյունք է ավարտվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Bloomberg-ը: Երկու ընկերությունների ղեկավարների եւ նրանց խորհրդականների գարնանային հանդիպումը նույնպես արդյունք չէր ունեցել:

Ատենակալների կողմից գործի քննարկումը  կմեկնարկի օգոստոսի 21-ին: