Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է սիրիական ընդդիմադիրներին արեւմտյան արտադրության զենքի զանգվածային առաքմանը: Այս մասին Twitter-ի  իր միկրոբլոգում հայտնել է փոխարտգործնախարար Գեննադի Գատիլովը:

«Ավելի շատ տվյալներ են հայտնվում, այդ թվում լրատվամիջոցներում, սիրիական ընդդիմադիրներին երրորդ պետությունների միջոցով արեւմտյան արտադրության զենքի առաքման վերաբերյալ: Հետաքրքիր է, թե ինչպե¬՞ս են նման իրավիճակում  Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառմանը կողմ արեւմտյան գործընկերները տեսնում դրանց  երաշխավորված իրականացումը»,-նշել է Գատիլովը, փոխանցում ՌԲԿ-ն:

Վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում գործող զինյալներին զենքի զանգվածային առաքման, ինչպես նաեւ նրանց տեղեկատվությամբ ապահովելու եւ զինյալների պատրստման վերաբերյալ: Որպես օրինակ, նման տեղեկատվության աղբյուր են հանդիսանում արեւմտաեվրոպական եւ արաբական հետախուզության աշխատակիցները: ՄԱԿ-ի դիտորդները նույնպես հաստատել են  սիրիացի զինյալների մոտ նոր զենքերի հայտնվելու  մասին լուրերը, սակայն դրանց աղբյուրը պաշտոնապես չի հաստատվել: