Իրանի Լորեստան մարզի Բրուջերդ քաղաքում Ռիխտերի սանդղակով 3,4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է MEHR գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:39-ին, հայտնում է Թեհրանի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնից:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին զոհ է գնացել 300 մարդ եւ տուժել է մոտ 2500 մարդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ախար, Վարզագան եւ Նարիս քաղաքները: Ստորգետնյա ցնցումների արդյունքում հիմնովին կամ մասնակի ավերվել են 115 գյուղ: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում:




























