Ղրղըզստանում` Իսսիկ-Կուլի շրջանի սահմանապահ հենակետում զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել:

Երկրի սահմանապահ ուժերի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օգոստոսի 20-ին «Էչկիլիտաս» սահմանային հենակետում զինծառայողը գնդակահարել է 4 պայմանագրային զինծառայողների եւ նրանցից մեկի կնոջը: Հանցագործը թաքնվել է դեպքի վայրից:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», ներկայումս «հայտնաբերման» ծրագիր է մշակվել զինծառայողի ձերբակալման համար: Դեպքի վայր են ժամանել սպաների մի խումբ` սահմանապահ ուժերի շտաբի պետի  ղեկավարությամբ: