Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երկուշաբթի օրը ներկայիս իշխանություններին կոչ է արել «անհետաձգելի բանակցություն» սկսել Ռուսաստանի հետ` Հարավայի Օսիայում վրացական գյուղերը ավերումից փրկելու համար, փոխանցում է «Վզգլյադը»:

«Վրաստանի իշխանություններին  կոչ եմ անում անել ամեն բան Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար»,-հայտնել է նա «Ասավալ-դասավալի» թերթին:

«Վրացական իշխանության չմտածված քաղաքականությունը հանգեցրել են նրան, որ օսեթների հետ բանակցելու համար մեզ անհրաժեշտ է ստանալ Ռուսաստանի համաձայնությունը: Անգամ հրաժարականի գնով (նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի) պետք  է թույլ չտալ այս 8 գյուղերի ոչնչացումը:Եթե Սահակաշվիլին սիրեր երկիրը այդպես կվարվեր: Մի՞թե, այս գյուղերի համար առկա նման վտանգով հանդերձ, Սահակաշվիլին  դեռեւս կարծում է, որ հաղթել է 2008 թ.-ի պատերազմում»,-ասել է Էդուարդ Շեվարդնաձեն: