Բելառուսի նախագահ Ալեքսանդ Լուկաշենկոն արտաքին գործերի նախարարի պաշտոնից հեռացրել է Սերգեյ Մարտինովին: Մարտինովը հեռացվել է «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ», իսկ թե հատկապես ինչ աշխատանքի, չի հստակեցվում:
Սերգեյ Մարտինովը դիվանագիտական ծառայությունում աշխատել է 1980 թթ-ից:Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2003 թ.-ին:
ԱԳՆ-ի նոր ղեկավար է նշանակվել Վլադիմիր Մակեյը, ով մինչ այժմ ղեկավարում էր նախագահի աշխատակազմը:




























