Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցով ՄԱԿ-ի նորանշանակ բանագնացը` Լահդար Բրահիմին հայտնել է, որ նա չի կարող պահանջել Բաշար Ասադի հրաժարականը իր պաշտոնից, քանի որ «դեռեւս ամբողջովին տեղյակ չէ, թե ինչ է կատարվում»:
Նրա խոսքով, դեռեւս չափազանց վաղ է խոսել այն մասին, թե արդյոք պետք է Ասադը հեռանա իր պաշտոնից, թե ոչ, հայտնում է Reuters-ը:
Այս հայտարարությունը զայրացրել է Սիրիական ազգային խորհրդի ընդդիմադիրներին, ովքեր Բրահիմիից պահանջել են ներողություն խնդրել նման հայտարարությունների համար: Իր հայտարարության մեջ խորհուրդն ընդգծել է, որ Բրահիմին «Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Սիրիայի ժողովրդի թափած արյան եւ ինքնահաստատման իրավունքի հանդեպ»:




























