Ամերիկյան հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքն ու դերասանուհի Ջեսիկա Բիլը` «Հիշել ամեն ինչ-2» ֆիլմի աստղը, գաղտնի ամուսնացել են Վայոմինգում, Ջեքսոն Հոուլ լեռնադահուկային առողջարանում:
Գաղտնի եւ համեստ հարսանիքի մասին հայտարարել է աշխարհիկ լուրերի հաղորդավար Ջանեթ Չառլթոնը: Սենսացիոն նորությունը հաստատել է նաեւ հասրանեկան տորթերի հայտնի խոհարար Սիլվիա Ուեյնսթոքը:
Թիմբերլեյքի եւ Բիլի ամուսնությունը շատերի համար անսպասելի է եղել, քանի որհարսնացուն դեռ անցած շաբաթ հայտարարել էր, թե իրենք նման բան չեն ծրագրում:
Գերգաղտնի արարողությանը մասնակցել են միայն ամենամոտ ընկերներն ու ընտանիքի անդամները: Հրավիրվածները մինչեւ վերջին պահը չեն իմացել, թե ինչ միջոցառում է, հայտնում է NEWSru.com-ը:




























