Թուրքիայում սոցցանցերում բուռն քննարկումներ է ընթանում մի աղջկա տեղադրած լուսանկարի շուրջ։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիքի շրջանում ապրող մի երիտասարդ աղջիկ կծել է պիտբուլ ցեղաստեսակի շանը։ Ավելին, նա չբավարարվելով միայն կծելով, Facebook-ում է տեղադրել այն նկարը, որտեղ ինքը կծում է շանը։

Շատերի մոտ տարակուսանք է առաջացել, երբ տեսել են, թե ինչպես է պիտբուլը տանջվում աղջկա գրկում, երբ վերջինս կծում է պիտբուլին։

Սոցցանցերում քննարկումների մասնակիցներից մեկը աղջկա հիշյալ նկարի տակ թողել է հետեւյալ գրությունը. «Ով է ասել, որ պիտբուլը վտանգավոր է, կանայք ավելի վտանգավոր են»։  Որոշ օգտատերեր կենդանասերներին կոչ են արել միջոցներ ձեռնարկել աղջկա արարքի վերաբերյալ։