Վրացական ընդդիմության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին կանչել է բանավեճի:
«Ես պատրաստ եմ բանավեճի մեջ մտնել Միխայիլ Սահակաշվիլիի հետ ցանկացած ձեւով, ցանկացած տեղում եւ ցանկացած ժամանակ, իսկ եթե չհամաձայնվի, բանավեճի եմ հրավիրում իշխող կուսակցության ներկայացուցիչների, բայց ոչ թե մեկին, այլ հինգի, յոթի, ինչպես իրենց համրա կլինի»,- ասել է Իվանիշվիլին:
Նա միաժամանակ նշել է, թե ընդդիմադիր ներկայացող Լեյբորիստական, «Նոր Աջեր» եւ Քրիստոնյա-դեմոկրատներ կուսակցությունների հետ բանավեճի մեջ կմտնի, եթե նրանք խոստովանեն, որ իշխանության ներկայացուցիչ են:




























