Ղազախստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվը հասել է 16-ի։ Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, օգոստոսի 19-ին Ղազախստանի Ակմոլինի շրջանի Բաբաթայ գյուղի մոտ Shaanxi-ի մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված եւ բախվել ուղեւորատար ավտոբուսի եւ մարդատար Audi-100 մակնիշի մեքենային։ Ավտոբուսում 31, իսկ Audi-100-ում 3 ուղեւորներ են եղել։
14 մարդ մահացել է տեղում, այդ թվում՝ 5-7 տարեկան երեխա։ Բեռնատարի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, եւ գտնվում է հիվանդանոցում բժիշկների եւ իրավապահների հսկողության տակ։




























