Եվրոպական երկրները Սիրիայում ռազմական միջամտության չեն դիմի։ Ինչպես վկայակոչելով «Ինտերֆաքսին» տեղեկացնում է «Ռոսբալտը», այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյան։

«Շատ դժվար է պատկերացնել, որ անվտանգության գոտու ստեղծումը հնարավոր կլինի առանց ռազմական միջամտության, բայց եւ ոչ մի եվրոպական երկիր պատրաստ չէ դրան»,-ասել է Տուոմիոյան օգոստոսի 20-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին հաջորդած ասուլիսում։

Նշենք, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ անդամ որոշ երկրներ շարունակում են զենք-զինամթերք մատակարարել այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակին»։