Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի արվարձանում գտնվող բանտում ավելի քան 20 դատապարտյալ եւ մեկ  այցելու է զոհվել հանցավոր խմբավորումների միջեւ բախումների արդյունքում:

Այս մասին  երկրի պետական հեռուստատեսությանը հաղորդել է  քրեակատարողական հիմնարկների հարցերով նախարար Իրիս Վարելան, հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը:Անկարգությունները բանտում սկսվել են օգոստոսի 19-ին, սակայն օգոստոսի 20-ի առավոտյան պահակախմբին հաջովել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: