Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիսաբեթ 2-րդի ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը դուրս է գրվել շոտլանդական Աբերդինի հիվանդանոցից: 91-ամյա դուքսը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 15-ին միզապարկի բորբոքման ախտորոշմամբ:
Ինչպես հաղորդում է «Վեստի.ru»-ն, սա վերջին շրջանում դքսի հոսպիտալացման առաջին դեպքը չէ: Հունիսին նա հինգ օր մնացել էր հիվանդանոցում եւ բաց թողել կնոջ կառավարման հոբելյանի միջոցառումները:




























