Նյու Յորքում մահացել է մի հրեա մուրացկան, ով իրականում միլիոնատեր է եղել։ Քաղաքի հասարակությունը ցնցվել է լուրից, որ Նյու Յորքի սինագոգերից մեկի մոտ մուրացկանությամբ զբաղվող Հովարդ Ֆրենկը իրականում մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ բացառիկ լուսանկարների սեփականատեր էր, եւ դրանք պահելու համար հատուկ պահեստային տարածք էր վարձել։

Տարեց մուրացկանը հայտնի մարդկանց լուսանկարները սկսել է հավաքել 50-ական թվականներից։

Մահվանից մի քանի օր առաջ նա շրջապատի մարդկանց հայտնել է, թե պահեստի չվճարած 17 հազար դոլար գումար ունի, եւ իրեն սպառնում են, որ եթե չմարի պարտքը, ապա կսպանեն իրեն։

Newsru Israel-ը Тhe New York Post-ին հղումով տեղեկացնում է, որ միլիոնատեր մուրացկանի մարմինը գտել են Նյու Յորքի ափամերձ ջրերում։ Ըստ տեղեկությունների՝ Հովարդը կենսախինդ մարդ է եղել, եւ երբեք այդ կերպ ինքնասպան չէր լինի։ Այժմ իրավապահները փորձում են ճշտել սպանության վարկածը։