Հունաստանի Գրեվենա շրջանում հնագետները 2 ամսական մամոնտի մարմնի մնացորդներ են գտել։ Գտածոն այժմ տեղափոխվել է Միլյայի բնագիտության պատմության թանգարան։

«Росбалт»-ի տեղեկացմամբ, այս հայտնագործությունը կարեւոր է հատկապես մի քանի հազարամյակ առաջ անհետացած հսկա կաթնասունի կյանքն ուսումնասիրելու համար։

Մամոնտները Գրեվենայում ապրել են մոտ 3 մլն տարի առաջ։ Գտածոն պատկանում է մաստոդոնտների Mammut borsoni տեսակին։ 

Հիշեցնենք, որ Բալկանյան թերակղզում՝ Սերբիայի տարածքում, հունիս ամսին հնագետները եւս մեկ մամոնտի կմախք էին հայտնաբերել։