Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության դատախազությունը հաստատել է Հայաստանի քաղաքացի Տիգրան Մխիթարյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Նա մեղադրվում է ռազմական տեխնիկայի մաքսանենգության մեջ:

Քննության տվյալներով, նա Մոսկվայում ձեռք է բերել ՄիԳ-27 ինքնաթիռի սարքավորումներ եւ պահեստամասեր:

Մխիթարյանը փորձել է պահեստամասերը Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վերին Լարս» անցակետով, սակայն խուզարկության արդյունքում մաքսավորները հայտնաբերել են չհայտարարագրված ռազմական բեռը: Մխիթարյանին մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում: